Յուրաքանչյուր քրիստոնյա գիտի, թե որքան հզոր ուժ է իրենից ներկայացնում խաչի տեսքով խորհրդանշական զարդը: Եթե ուզում եք ունենալ այնպիսի աքսեսուար, որը հիանալիորեն կհամադրվի Ձեր ժամանակակից տեսքին և կլինի հզոր թալիսման, ապա այս վզնոցն այն է, ինչ պետք է: Այն պատրաստված է 925 հարգի արծաթից: Նուրբ շղթայի վրա ամրացված են խաչի տեսքով երկու դետալներ։ Դրանցից մեկը հենց պարանոցի մոտ է, իսկ մյուսը կախվում է նույնատիպ, բարակ շղթայից։ Հզոր խորհրդանիշ և ժամանակակից դիզայն։ Մեր ուժեղ կողմերից է հնագույն ու իմաստալից սիմվոլիկան օգտագործել՝ տալով դրան թարմության շունչ։ Հոյակապ վզնոց, որը հիանալի հավելում է ցանկացած ոճին։