Գաղտնիության քաղաքականություն

Ներածություն

Սույն «Գաղտնիության քաղաքականություն»-ը տալիս է մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործման նկարագրությունը:

 

Տեղեկությունների հավաքագրումը

Մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները.

· էլ. Փոստի հասցեն, անուն-ազգանունը, հեռախոսահամար(ներ)ը

· Մենք ՉԵՆՔ տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որրևէ տվյալի, քանի որ առցանց վճարումները մեր կայքում իրականացվում են բացառապես ARCA համակարգերի միջոցով, ինչն արդեն կատարվում է ԱԿԲԱ բանկի կայքում։

· Կայքում Ձեր կատարած գնումների պատմությունը, նախընտրած ապրանքների ցանկը և այլն

· Առաքման հասցեն(ները), առաքման համար տրամադրված լրացուցիչ ինֆորմացիան

· Մեզ հետ կատարված նամակագրությունը (ներառյալ չաթը և էլեկտրոնային նամակները):

 

Տեղեկությունների օգտագործումը

Մեզ համար անձնական տեղեկությունների հավաքագրման առաջնային նպատակը Ձեզ ապահով, հարմարավետ, արդյունավետ և անհատական ծառայություններ մատուցելն է: Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.

· Ձեր հայցած ծառայությունների և օգնության ապահովում

· Մեր ծառայությունների, բովանդակության և գովազդի որակի չափում և բարելավում

·Ոչ ստանդարտ իրավիճակներում զանգի կամ էլ.փոստի միջոցով հավելյալ տեղեկությունների ճշտում կամ հաղորդում

· Պատվերը հաստատող, սխալ լրացված դաշտերի մասին տեղեկացնող, ի պատասխան Ձեր հարցի ուղարկված և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում (օրինակ` պրոմո առաջարկներ, եթե բաժանորդագրված եք մեր փոստառաքման ծառայությանը)

 

Տեղեկությունների չբացահայտումը

Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի:

Մենք արժևորում ենք Ձեզ` որպես հաճախորդ, և ընդունում ենք, որ գաղտնիության պահպանումը կարևոր է Ձեր համար: Այդ պատճառով, մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը: Մենք չենք իրականացնում որևէ ուղղակի վճարում և մեր բազաներում չենք պահում Ձեր կրեդիտ-քարտի վերաբերյալ տեղեկությունները: Secured socket layer (“SSL”) տեխնոլոգիան օգտագործվում է երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրող համակարգերի միջոցով (Mastercard, visa, PayPal և այլն) վճարային գործարքներ իրականացնելու նպատակով:

Facebook-ի միջոցով մուտք լինելուց մենք ստանում ենք Facebook -ում գրանցված Ձեր Անուն Ազգանունը, նկարը և էլ-փոստի հասցեն, դա անհրաժեշտ է մեր կայքում գրանցվելու կամ Ձեր անձնական հաշիվ մուտք գործելու համար և չենք փոխանցում որևէ 3-րդ կողմի։ Ձեր առաջին իսկ պահանջով Ձեր մասին ստացված տվյալները կջնջվեն։

 

 

Հաշվի պաշտպանվածություն

Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն (օրինակ` P@ssw0rd): Մի՛ տվեք SiaMoods.com-ի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվում, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել կայքի օգնությամբ` սեղմելով «Մուտք» կոճակի հարևանությամբ գտնվող «Մոռացել եք գաղտնաբառը» հրամանը: 

 

Քուքիներ 

Մենք կարող ենք օգտագործել քուքիներ մեր հաճախորդների օգտագործման տևողականությունը կառավարելու և նախընտրությունները, հետևման տեղեկություններն (tracking information) ու լեզուների ընտրությունը պահպանելու համար: Քուքիները ինտերնետ բրաուզերի կողմից Ձեր համակարգիչ ներբեռնած և այնտեղ պահպանվող փոքր տեքստային ֆայլեր են: Քուքիի կողմից հավաքվող տեղեկատվության տեսակները ներառում են Ձեր այցերի տարին և ժամկետը, Ձեր օգտագործման պատմությունը (browsing history), Ձեր նախընտրություններն ու Ձեր օգտագործողի անունը (username): Քուքիները ստեղծված են Կայքի որոշ հատկություններից Ձեր օգտվելը հեշտացնելու համար և հիմնված են Ձեր օգտագործման նախապատմության վրա: Դուք հնարավորություն ունեք կամ ընդունել կամ հրաժարվել Ձեր համակարգչի վրա քուքիներն ընդունելուց, անկախ այն բանից` Դուք օգտվում եք siamoods.com-ից, թե` ոչ: Մասնավորապես, Դուք կարող եք կարգավորել Ձեր բրաուզերը քուքիներ չընդունելու նպատակով: Այդուհանդերձ, քուքիների օգտագործումը մերժելով` Դուք կարող եք սահմանափակել Ձեր մուտքը դեպի Կայքի որոշ հնարավորություններ: