Երբեմն ամենահիշարժան և ճոխ կերպարները ստեղծվում են մինիմալիստական ու նուրբ դետալներից։ Երկրաչափական ոճի հերթական գլուխգործոցը հենց մեր խանութում է։ Օրիգինալ վզնոցը պատրաստված է ռոդիումապատ արծաթից։ Պարանոցի շուրջ օղակվող նուրբ շղթայի կենտրոնում եռանկյունաձև դետալն է, որից կախվում է ևս մեկ շղթա՝ երկարավուն արծաթյա դետալով։ Վզնոցը կատարյալ է աշխատավայրում կամ երեկույթների ժամանակ կրելու համար։ Վզնոցը հագեցած չէ աչքի զարնող ներդիրներով, ինչի շնորհիվ այն կդառնա ժամանակակից, էլեգանտ ու ոճային կնոջ կամ աղջկա զարդատուփի ամենասիրված ու անփոխարինելի աքսեսուարներից մեկը։