Այն կանանց համար, ովքեր գնահատում են երկրաչափական ոճով զարդերը: Մատանին պատրաստված է երկու ուղղանկյունների տեսքով։ Ներքին ուղղանկյան վրա ամրացված են փայլուն ցիրկոնի քարեր, իսկ մատանին ամբողջությամբ ծածկված է շողշողացող ռոդիումի շերտով: Չնայած զուսպ դիզայնին՝ զարդը շատ նորաձև և տպավորիչ է: Ուղղանկյուն աքսեսուարները սովորաբար ընտրվում են ուժեղ և ինքնավստահ կանանց կողմից, քանի որ այս ձևը հավասարակշռություն և կայունություն է խորհրդանշում: Գնեք այս զարդի ողջ հավաքածուն, որը բաղկացած է ականջօղերից, կախազարդից ու մատանուց, և ավելացրեք Ձեր ոճին յուրօրինակ և տպավորիչ նոտա: