Կախազարդ SP90B ՝ ռոդիումապատ արծաթ (925 հարգի) և սադափ, շղթայի արժեքը գնի մեջ ներառված չէ
Դեռ հնուց մարդիկ հավատացել են, որ կենաց ծառը պաշտպանողական հատկություն ունի։ Ասում են, որ այս սիմվոլը կրում է աստվածային էներգիա, ինչն էլ պաշտպանում է այն կրողին ամեն տեսակ չարիքներից։ Գուցե դա է պատճառը, որ նման ծառի տեսքով քանդակներ հանդիպում էին հին հայկական ամրոցների պատերին։ Այս կախազարդում առասպելական ծառը համադրված է յուրահատուկ կապույտ սադափի հետ, որն ավելի է ընդգծում արծաթյա ծառի խորհրդավորությունը։ Խորհուրդ ենք տալիս ձեռք բերել զարդի ողջ հավաքածուն, որը բաղկացած է ականջօղերից, կախազարդից և ապարանջանից։