Կախազարդ SP541 ՝ ռոդիումապատ արծաթ (925 հարգի) և ցիրկոն, շղթայի արժեքը գնի մեջ ներառված չէ
Փաթիլը խորհրդանշում է հույսն ու անկեղծությունը։ Իզուր չէ, որ այս նշանը ամենից հաճախ օգտագործվում է հենց ամանորի տոներին։ Ամանորին տոնական լույսերն ու ընտանեկան ջերմությունը հույս են արթնացնում և մարդիկ ավելի անկեղծ են դառնում, քան երբևէ։ Նման խորհրդանշական կախազարդը, զարդարված ցիրկոնի սառույցի նմանվող բյուրեղներով, հիանալի ամանորյա նվեր է Ձեր մտերիմների համար։ Կախազարդը կատարյալ տեսք կունենա ցանկացած գույնի հագուստի հետ։ Աքսեսուարի համար ընտրեք նաև նուրբ շղթա մեր տեսականուց։