Կախազարդ SP540 ՝ ռոդիումապատ արծաթ (925 հարգի) և ցիրկոն, շղթայի արժեքը գնի մեջ ներառված չէ
Փիղը մեծության, ուժի, իմաստության, հարստության, բարեկեցության, երկարակեցության և հավատարմության խորհրդանիշն է: Հնդկաստանում փիղը համարվում էր կենդանիների արքա։ Իր մեծությամբ և դանդաղ քայլքով այն դարձել էր բացառիկ և հզոր կենդանի: Հնագույն ժամանակներից ոսկերիչները իրենց զարդերի մեջ օգտագործում էին փղերի պատկերներ: Այս աքսեսուարները կրում են ուժեղ և դրական էներգիա: Կախազարդը պատրաստված է եռաչափ փղի տեսքով։ Իմաստուն կենդանին փայլում է ռոդիումապատ արծաթի և ցիրկոնի շողշողուն բյուրեղների շնորհիվ։ Կատարյալ նվեր այն մարդկանց համար, ովքեր ձգտում են կյանքում հասնել կայունության և վստահության։