Կախազարդ SP314W ՝ ռոդիումապատ արծաթ (925 հարգի) և ցիրկոն, շղթայի արժեքը գնի մեջ ներառված չէ
Գեղեցիկ ու կատարյալ կեցվածքով բալետի պարուհին ուժի, կամքի ու կանացիության խորհրդանիշն է։ Այն բալետի պարուհիները, որոնք մանկուց երազում են կանգնել լուսավոր բեմում և իրենց ելույթով հիացնել հանդիսատեսին, դրա համար տարիներ շարունակ մարզվում են և շատ քչերին է հաջողվում իրենց երազանքն իրականություն դարձնել։ Այս կախազարդը այսպիսի նպատակասլաց կանանց համար է։ Նման թալիսմանը կհիշեցնի, որ պետք չէ կանգ առնել դժվարությունների պատճառով, այլ պետք է ամեն կերպ ձգտել ու հասնել նպատակների։ Կախազարդը պատրաստված է ռոդիումապատ արծաթից և զարդարված է թափանցիկ ցիրկոնի բյուրեղներով։ Նուրբ կախազարդ, որը կատարյալ կերպով կհամալրի Ձեր եթերային ու կանացի կերպարը՝ համադրվելով ցանկացած ոճի և գույնի հագուստի հետ։