Երկար ականջօղերը միշտ մոդայիկ են և երեկոյան զգեստների լավագույն լրացումն են։ Ներկայացնում ենք ևս մի յուրօրինակ մոդել, որն ինքնատիպ փայլով և շքեղությամբ կլրացնի Ձեր երեկոյան կերպարը։ Ականջօղերը պատրաստված են ռոդիումապատ արծաթից։ Ականջօղերի վերին հատվածում և մեջտեղում փայլում են երկու ցիրկոնի քարեր, իսկ ստորին հատվածում՝ շրջանաձև արծաթյա շրջակի մեջ պարփակված է ցիրկոնի քարերի մի իսկական աստղաբույլ։ Ցիրկոնն անդրադարձնում է լույսի նույնիսկ ամենաչնչին շողը և ավելացնում պայծառ շեշտադրում Ձեր կերպարին։ Անկրկնելի զարդ՝ էլեգանտ կանանց համար։