Քրիստոնյաների համար մեծ դեր ու նշանակություն ունեցող սիմվոլով ականջօղեր, որոնք հարմար են ինչպես ամեն օր կրելու, այնպես էլ հատուկ առիթների համար։ Ականջօղերի շրջանակը պատրաստված է 925 հարգի արծաթից և ծածկված է ռոդիումի շերտով, որն այն կպաշտպանի մեխանիկական վնասվածքներից և չի թողնի, որ արծաթի գույնը խամրի։ Ականջօղերի կենտրոնում բնական սաթն է, որը շատ յուրահատուկ տեսք ունի գունային մեղմ անցման շնորհիվ։ Խորհրդանշական զարդը նաև հիանալի նվեր կլինի Ձեր հարազատների համար՝ պաշտպանելով նրանց բոլոր փորձանքներից։ Առաջարկում ենք նաև ձեռք բերել նույն հավաքածուի կախազարդը, մատանին, վզնոցը և ապարանջանը։