Առաքում և վճարում
Առաքումը Երևանում
Երևանում պատվերներն առաքվում են 1 օրվա ընթացքում 10:00 -18:00: Մինչև ժամը 12։00
գրանցված պատվերներն առաքվում են նույն օրը, 12։00-ից հետո գրանցված պատվերներն
առաքվում են հաջորդ օրը։ Առաքումն անվճար է, եթե պատվերը գերազանցում է 8.000 դրամը, իսկ
մինչև 8.000 դրամ արժողությամբ պատվերի դեպքում ավելացվում է միայն 500 դրամ։
Բացառությունններ՝ կիրակի օրերին առաքումներ չեն կատարվում։
Առաքումը մարզերում
Մարզերում պատվերներն առաքվում են 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։ Առաքման
ծառայությունը մարզերում չի գործում կիրակի և երկուշաբթի օրերին։ Եթե պատվերը ձևակերպվել
է շաբաթ, կիրակի կամ երկուշաբթի, ապա այն կառաքվի միայն երեքշաբթի։
Մարզերում առաքման արժեքը 1.500 դրամ է։
Բացառությունններ՝
- Պատվերներն առաքվում են Ագարակ, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Մեղրի միայն չորեքշաբթի և շաբաթ օրերին
- Առաքումն այս պահին չի գործում Արցախի տարածքում
Վճարումը
Վճարումներն իրականացվում են՝
- Կանխիկ, Ինեկոփեյ և Իդրամ համակարգերով ՝ առաքիչին, առաքումը կատարելիս
- Առցանց՝ ARCA, MasterCard, Visa և American Express վճարային քարտերով և Paypal համակարգով
- Նվեր քարտերով (շուտով)
Կարո՞ղ եմ արդյոք վերադարձնել կամ փոխարինել պատվիրված զարդը:
Ոչ, չեք կարող։ Համաձայն ՀՀ կառավարության 30.01.2002 թ. "Նմանօրինակ ապրանքներով
փոխարինելու և վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների
անվանացանկը հաստատելու մասին" N 77 որոշման 9-րդ կետի՝ թանկարժեք մետաղներից
ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով
ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք
քարեր ՎԵՐԱԴԱՐՁԻ և ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ։
Իսկ եթե առաքված պատվերը մեզ դուր չի գալիս, ինչպե՞ս վարվել:
Կանխիկ վճարման դեպքում առաքիչին միայն վճարում եք առաքման գումարը` 500 դրամ։
Անկանխիկ վճարման դեպքում Ձեր վճարած գումարը կվերադարձվի, պահելով 500 դրամ
առաքման վճարը և բանկի միջնորդավճարը՝ անկախ պատվիրված զարդերի գումարի չափից: