Նուրբ արծաթյա շղթայով սև վզնոց՝ որքան նորաձև, համարձակ և միևնույն ժամանակ ռոմանտիկ տեսք ունի: Հատկապես ինքնատիպ է ոսկեպատ, ցիրկոնների շարքով ծածկված եզրագիծը, որն անցնում է երեքնուկի ամբողջ պարագծով: Չորս տերևանոց երեքնուկի ձևը հետաքրքիր է և երկար ժամանակ է, ինչ գլխավորում է նորաձևության տենդենցները: Աքսեսուարը կոկիկ ու պարզ տեսք ունի, իսկ սև օնիքսի քարը զարդը դարձնում է խորհրդավոր: Առաջարկում ենք ձեռք բերել նաև նույն հավաքածուի ապարանջանը և ականջօղերը։