Կենաց ծառն արգասաբերության, անմահության, աշխարհների միահյուսման խորհրդանիշն է, որի շուրջ դարեր շարունակ հյուսվել են գեղեցիկ լեգենդներ ու առասպելներ։ Ժամանակակից նորաձևության մեջ ընդունված է խորհրդանշական սիմվոլների օգտագործումը։ Դրանք օգնում են ընդգծել զարդը կրողի ինքնատիպությունն ու անհատականությունը։ Վզնոցը պատաստված է ռոդիումապատ արծաթից։ Կենտրոնում Կենաց ծառն է, որը եզերված է ցիրկոնի բյուրեղներով։ Հետաքրքիր, պարզ ու նուրբ համադրություն, որը հարմար է նույնիսկ ամենախիստ ու դասական հագուստի հետ կրելու համար։