Siamoods logo

Հնում վարդագույն սադափը համարվում էր մոգական հատկություններ ունեցող քար։ Հատկապես Ճապոնիայում և Չինաստանում հավատում էին, որ սադափից զարդերը իրենց կողմն են գրավում շրջապատի դրական էներգիան և խաղաղություն են բերում զարդը կրողին։ Մենք պատրաստել ենք խաղաղեցնող կախազարդ, որը եզակի է իր գույնով, քանի որ միավորում է վարդագույն սադափի երկու երանգները։ Կախազարդը ռոդիումապատ արծաթից է և պարույրաձև։ Աքսեսուարի դիզայնն ունիկալ է, քանի որ այն ամրանում է շղթային հետևի կողմից և չի երևում շղթային ամրացող հատվածը։ Նման դիզայնի շնորհիվ այն ունի ինքնատիպ և ժամանակակից տեսք։

Ալինե
29.10.2023
Շատ գոհ եմ, գերազանց որակ, բարձրակարգ փաթեթավորում, արագ առաքում։