Կախազարդ SP458 ՝ ռոդիումապատ արծաթ (925 հարգի) և ցիրկոն, շղթայի արժեքը գնի մեջ ներառված չէ
Այս ինքնատիպ կախազարդը համատեղում է ժամանակակից նորաոճ դիզայնը, երկրաչափական ոճը և արծաթագործ վարպետների փորձն ու հմտությունները։ Յուրօրինակ կախազարդը պատրաստված է ռոդիումապատ արծաթից։ Զարդի վրա յուրօրինակ շեղանկյունների ցանցն է, որը մոդայիկ տեսք է տալիս կախազարդին։ Որոշ շեղանկյունների ամրացված են ցիրկոնի մանր, փայլփլուն քարեր։ Զարդի հետաքրքիր դիզայնը դուր կգա և՛ երիտասարդներին, և՛ պատկառելի տարիքի տիկնանց։ Խորհուրդ ենք տալիս ձեռք բերել զարդի ամբողջական հավաքածուն, որը բաղկացած է ականջօղերից, մատանուց և կախազարդից։