Ինքնատիպ ականջօղերի հիմքում սպիտակ սադափն է, որը տեղադրված է 925 հարգի արծաթից շրջանակի մեջ։ Սպիտակ սադափը շատ յուրօրինակ քար է, քանի որ կախված լուսավորությունից՝ փոխում է իր երանգները և անդրադարձնում գույները։ Փոքրիկ, մոգական կաթիլաձև զարդը ժպիտ կպարգևի բոլոր գեղեցկուհիներին։ Այս ականջօղերն այնքան նուրբ ու եթերային տեսք ունեն, որ կարծես ստեղծված լինեն կանացի ու երազկոտ կերպարները լրացնելու համար։ Կատարյալ նվեր են ծննդյան տոնի, Ամանորի, մարտի 8-ի կամ ցանկացած այլ խորհրդանշական օրվա առթիվ։ Տեսքն ամբողջացնելու համար ականջօղերը համադրեք նույն դիզայնով կախազարդի հետ։