Վարդագույն, եթերային ու նուրբ ականջօղեր՝ պատրաստված արծաթից և սադափից։ Ականջօղերի մի կողմում վարդագույն սադափի քարն է, որն ունի յուրահատուկ գունային անցումներ, իսկ առաջամասում արծաթյա Կենաց ծառն է, որը հնագույն աշխարհի ամենատարածված ու խորհրդանշական սիմվոլներից մեկն է։ Ըստ Աստվածաշնչի, Կենաց ծառն աճում էր դրախտում, գուցե դա է պատճառը, որ այս ականջօղերն ունեն եդեմական գեղեցկություն։ Ականջօղերը կատարյալ նվեր կլինեն հին աշխարհի և այս սիմվոլի սիրահարների համար։ Առաջարկում ենք այն համադրել նույն հավաքածուի կախազարդի հետ։