Կենաց ծառը հնագույն սիմվոլներից է, որը հանդիպում է աշխարհի ամենատարբեր ազգերի մշակույթներում։ Կենաց ծառն ասոցացվում է նոր սկսվող կյանքի, իմաստության և անմահության հետ։ Համադրվելով ստորջրյա ծագում ունեցող աբալոն սադափի հետ՝ այս ականջօղերը կարծես միավորում են ցամաքային և ստորջրյա աշխարհները՝ Ձեզ հաղորդելով խորհրդավոր և գրավիչ տեսք։ Առկա է նման դիզայնով պատրաստված զարդերի մի ողջ հավաքածու, որը բաղկացած է ականջօղերից, կախազարդից և ապարանջանից։ Սադափի ծիածանագույն փայլի շնորհիվ զարդերը գեղեցիկ են երկու կողմից էլ։