About our company

Մեր մասին

SiaMoods ապրանքանիշի զարդերը միաձուլում են եվրոպական ժամանակակից դիզայնն ու թաիլանդական ձեռագործ ոսկերչության լավագույն ավանդույթները:

Մենք համադրում ենք ժամանակակից նրբագեղությունն ու առաջատար նորաձևությունը ստեղծելով զարդերի ընտրանի բոլոր առիթների համար:

Մեր զարդերը կարող են լինել անկրկնելի և յուրօրինակ նվերներ Ձեր սիրելիների համար:

SiaMoods արծաթյա զարդերի ոճային բազմազանության շնորհիվ հնարավոր է գտնել համապատասխան նվեր ցանկացած տարիքի և նախասիրության կնոջ համար:

SiaMoods ձեռագործ զարդերը պատրաստվում են 925 հարգի արծաթից` օգտագործելով սաթ, սադափի բազմաթիվ տարատեսակներ, մարջան (Coral), բնական մարգարիտ, ագաթ, ամետիստ, տոպազ, վագրի աչք, փիրուզ, օնիքս, հեմատիտ և այլ կիսաթանկարժեք քարեր:

SiaMoods-ի նպատակն է պարգևել մեր հաճախորդներին բարձր տրամադրություն և հաճելի պահեր՝ առաջարկելով բարձրորակ և յուրահատուկ զարդեր մատչելի գներով միաժամանակ ապահովելով բարձրակարգ սպասարկում:

SiaMoods զարդերն առաքվում են նրբագեղ փաթեթավորմամբ: Իսկ, 8.000 դրամից ավելի պատվերների դեպքում տրամադրում ենք անվճար առաքում Երևան քաղաքում:

Զգացեք խորհրդավոր արևելքի նուրբ շունչը և տրամադրությունը SiaMoods-ի միջոցով: