Պայծառ, էլեգանտ մատանի, որը կարելի է կրել ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ հանդիսավոր արարողությունների ժամանակ։ Ամեն դեպքում այս յուրահատուկ մատանին, որի հիմքը սաթի արևագույն գունդն է, Ձեզ կերաշխավորի լավ տրամադրություն և ջերմության զգացում: Բնական սաթի ջերմ արևի գույնն ընդգծում է արծաթյա շրջանակը՝ իր ինքնատիպ դիզայնով: 925 հարգի արծաթը ծածկված է ռոդիումի փայլուն շերտով, ինչի շնորհիվ արծաթը դեռ երկար կպահպանի իր շքեղությունը։ Կրե՛ք մատանին նույն քարից պատրաստված ականջօղերի ու կախազարդի հետ և ամբողջացրե՛ք Ձեր պայծառ տեսքը։