Զամբյուղը դատարկ է
Արծաթյա զարդանախշերով ինքնատիպ զարդերը միշտ գնահատված են եղել նորաձև և արվեստը գնահատող կանանց կողմից։ Ներկայացնում ենք արծաթյա կախազարդ, որն անտարբեր չի թողնի արծաթագործության հնագույն արվեստը գնահատողներին։ 925 հարգի արծաթից, ռոդիումապատ կախազարդը շրջանաձև է և ամբողջությամբ պատված է նախշերով։ Կախազարդի կենտրոնում տեղադրված են հինգ աբալոն սադափի քարեր, որոնք նմանվում են ծաղկի նուրբ թերթերի։ Կենտրոնական ծաղկի նրբությունն է՛լ ավելի է ընդգծում զարդի յուրահատկությունը։ Այս կախազարդն անտարբեր չի թողնի ոչ ոքի և կատարյալ նվեր կլինի եթերային և արտիստիկ կանանց համար։ Կախազարդի ինքնատիպությունն է՛լ ավելի ընդգծելու համար՝ այն կարելի է համադրել նույն դիզայնով ականջօղերի հետ։
Հաճախորդի կարծիք
Կարծիքներ դեռ չկան։ Օգնեք հաճախորդներին ընտրության հարցում, եղեք առաջինը և գրեք Ձեր կարծիքը այս զարդի մասին