

Կախազարդ SP488GP՝ ոսկեպատ արծաթ (925 հարգի) և բնական սաթ, շղթայի արժեքը գնի մեջ ներառված չէ
Երբևէ ցանկացե՞լ եք արևի ճառագայթ բռնել Ձեր ափի մեջ և պահել այն հավիտյան: Վերցրե՛ք այս կախազարդը անձրևոտ օրերին, զգացեք դրա ջերմությունը ցանկացած պահի, իմացեք, որ արևը միշտ կա, և ահա այն այստեղ է` Ձեր ձեռքերում: Ոսկեպատ արծաթից այս նուրբ կախազարդն իր մեջ պարփակում է արևի ջերմությունն ու փայլը։ Կախազարդը պատրաստված է ոսկեպատ 925 հարգի արծաթից և ունակ է երջանկացնել յուրաքանչյուրին։ Խորհուրդ ենք տալիս զարդը համադրել նույն հավաքածուի ականջօղերի և մատանու հետ։