Siamoods logo

Երբևէ ցանկացե՞լ եք արևի ճառագայթ բռնել Ձեր ափի մեջ և պահել այն հավիտյան: Վերցրե՛ք այս կախազարդը անձրևոտ օրերին, զգացեք դրա ջերմությունը ցանկացած պահի, իմացեք, որ արևը միշտ կա, և ահա այն այստեղ է` Ձեր ձեռքերում: Ռոդիումապատ արծաթից այս նուրբ կախազարդն իր մեջ պարփակում է արևի ջերմությունն ու փայլը։ Կախազարդը պատրաստված է 925 հարգի արծաթից և ունակ է երջանկացնել յուրաքանչյուրին։ Խորհուրդ ենք տալիս զարդը համադրել նույն հավաքածուի ականջօղերի և մատանու հետ։

Կարինե
08.09.2023
Նվեր եմ ստացել, շատ գեղեցիկ է