Երկկողմանի կախազարդ SP357՝ ռոդիումապատ արծաթ (925 հարգի), աբալոն սադափ և սպիտակ սադափ, շղթայի արժեքը գնի մեջ ներառված չէ
Երկկողմանի կախազարդ՝ պրակտիկ տրանսֆորմեր-զարդերի սիրահարների համար։ Շրջանաձև յուրահատուկ կախազարդի շրջանակը պատրաստված է արծաթից, իսկ կենտրոնական հատվածում սկսվում է իսկական հրաշքը։ Աքսեսուարի մի կողմում տեղադրված է աբալոն սադափը, որը յուրահատուկ է իր բազմերանգ գունապնակով, իսկ հակառակ կողմում պրակտիկ և մինիմալիստական սպիտակ սադափն է։ Գնելով այս կախազարդը՝ Դուք ձեռք եք բերում ունիվերսալ զարդ, որը կօգնի համալրել ամենատարբեր կերպարները՝ հիանալիորեն համադրվելով Ձեր հագուստի գույների հետ։ Ձեր հիասքանչ տեսքն ավելի ամբողջական դարձնելու համար կախազարդը կարող եք համարդել նույն դիզայնով ականջօղերի հետ։