Կախազարդ SP116A ՝ ռոդիումապատ արծաթ (925 հարգի) և աբալոն սադափ, շղթայի արժեքը գնի մեջ ներառված չէ:
Յուրահատուկ խորհրդանշական զարդ, որի հետևում թաքնված են տարբեր ժողովուրդների առասպելներն ու լեգենդները։ Օվալաձև կախազարդը պատրաստված է աբալոն սադափից և արծաթից։ Աբալոն սադափի վրա ամրացված է արծաթյա կենաց ծառը, որը շատ կարևոր պաշտպանական նշանակություն է ունեցել մեր՝ հայերիս համար դեռևս հնագույն ժամանակներից։ Ասում են, որ ժամանակին հին հայերը պատերազմի դուրս չէին գալիս, եթե իրենց վահանների և զրահների վրայից բացակայում էր կենաց ծառի նշանը։ Այս սիմվոլը հայտնաբերվել է նաև հնագույն ամրոցների պատերին։ Այս հետաքրքիր պատմություն ունեցող սիմվոլով կախազարդը ինքնատիպ թալիսման կլինի Ձեր և Ձեր սիրելիների համար։