Սադափն ունի յուրահատուկ խորհրդավորություն և եթերային նրբություն։ Պատահական չէ, որ այն հանում են ծովի խորքերից։ Ծովի ալիքների պես սադափը փոխանցում է հանգստության զգացում։ Այս ինքնատիպ ապարանջանը ստեղծված է նրբությունն ու մինիմալիզմը գնահատող կանանց համար։ Ապարանջանի կենտրոնում շրջանաձև սպիտակ սադափն է։ Այն եզերված է 925 հարգի ռոդիումապատ արծաթից շրջանակով, որի վրա շողում են ցիրկոնի քարերը՝ շրջապատող մարդկանց ուշադրությունը հրավիրելով կենտրոնական սադափի վրա։ Այս ապարանջանը նաև սպասված ու հիանալի նվեր է ցանկացած իգական սեռի ներկայացուցչի համար։ Առաջարկում ենք ապարանջանը համադրել նույն հավաքածուի ականջօղերի հետ։