Ձմեռային թեմատիկան սիրված է շատերի կողմից, չէ՞ որ Ամանորը, պայծառ լույսերն ու մարդկանց ժպիտները լցնում են տարվա այս եղանակը լույսով ու ջերմությամբ՝ չնայած մռայլ եղանակին։ Փաթիլի տեսք ունեցող ականջօղերը կատարյալ միջոց են Ձեր մտերիմներին ժպիտ պարգևելու համար։ Նման ականջօղերը կերջանկացնեն յուրաքանչյուրին։ Ականջօղերի կենտրոնում արծաթյա փաթիլն է, որի շուրջ նուրբ ու գեղեցիկ երանգներով վարդագույն սադափի օղակն է։ Նվիրե՛ք քնքշության և ջերմության զգացում առաջացնող այս աքսեսուարը տարվա ամենացրտաշունչ եղանակին։ Ականջօղերը կարելի է համադրել նույն հավաքածուի կախազարդի հետ։