Եթե Ձեզ հարկավոր է լրացնել Ձեր ամենօրյա կերպարը սաթից պատրաստված գեղեցիկ զարդերով, ապա այս թեթև ականջօղերը լավագույն ընտրությունն են, քանի որ դրանց նորաձև դիզայնը և արծաթի ու սաթի գեղեցիկ համակցությունը կընդգծեն Ձեր ճաշակը՝ առանց դուրս գալու դասական ոճի սահմաններից: Ականջօղերը պատրաստված են 925 հարգի ռոդիումապատ արծաթից։ Սաթի ջերմերանգ քարն ամրացված է արծաթյա նուրբ զսպանակաձև շրջանակի վրա, որի արծաթյա փայլն ավելի է ընդգծում սաթի ջերմությունը։ Առաջարկում ենք ականջօղերը կրել նույն դիզայնն ունեցող կախազարդի հետ։