SiaMoods-ը պարտավորվում է ապահովել Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի։
Մենք հավաքագրում ենք միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են որակյալ սպասարկում ապահովելու համար.
Անձնական տվյալներ: Անուն, ազգանուն, էլ. փոստ, հեռախոսահամար և առաքման հասցե:
Վճարային տվյալներ: SiaMoods-ը ՉԻ տիրապետում և չի պահպանում Ձեր վճարային քարտերի տվյալները: Բոլոր առցանց վճարումներն իրականացվում են բացառապես Acba Bank-ի և ArCa համակարգի անվտանգ հարթակներում:
Սոցիալական ցանցեր: Facebook-ի միջոցով մուտք գործելիս մենք ստանում ենք միայն Ձեր անունը և էլ-փոստը։ Ձեր պահանջով այս տվյալները կարող են անմիջապես հեռացվել:
Ձեր տվյալներն օգտագործվում են բացառապես պատվերների մշակման, առաքման և մասնագիտական խորհրդատվության նպատակով: Մենք երաշխավորում ենք, որ Ձեր տվյալները չեն վաճառվում կամ փոխանցվում երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է ծառայության մատուցման համար (օրինակ՝ առաքման ծառայությանը):
Ձեր գաղտնաբառը Ձեր անձնական հաշիվ մուտք գործելու բանալին է: Խորհուրդ ենք տալիս օգտագործել բարդ գաղտնաբառեր և այն չտրամադրել այլ անձանց: Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար:
Կայքն օգտագործում է «քուքի» ֆայլեր՝ Ձեր նախընտրությունները (լեզու, այցելությունների պատմություն) պահպանելու և կայքից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար: Դուք կարող եք անջատել քուքիները Ձեր բրաուզերի կարգավորումներում, սակայն դա կարող է սահմանափակել կայքի որոշ ֆունկցիաներ: