Արծաթյա վզնոց SN133

Վզնոց SN133 ՝ ռոդիումապատ արծաթ (925 հարգի), սադափ և ցիրկոն
Քաշը - 4.57 գր.
  • Pinterest
Մենք Ձեզ բերել ենք կախարդական զարդ, որն անշուշտ հաջողություն կբերի Ձեզ: Կախարդական ուժով օժտված քառատերև երեքնուկը, որը ստեղծվել է ռոդիումապատ արծաթից, ցիրկոնի ջինջ բյուրեղներից և սպիտակ, բնական, փայլուն սադափից, ոչ միայն թալիսման է, այլև շքեղ զարդարանք, որը Ձեզ կդարձնի պայծառ ու հաջողակ: Բույսի երեք տերևներն ունեն սադափի ներդիրներ, իսկ չորրորդ հաջողակ տերևը ողորկ արծաթից է։ Վզնոցն ունի շատ նուրբ ու յուրահատուկ տեսք, քանի որ երեքնուկը պատրաստված է իսկական բույսի տեսքով, ինչը տարբերվում է ոսկերչության մեջ օգտագործվող Վան Քլիֆ երեքնուկի դիզայնից։ Գնե՛ք այս ինքնատիպ վզնոցը և հիշե՛ք, որ բախտը ժպտում է նրանց, ում աչքերը այրվում են կյանքը վայելելու ցանկությունից, և ում սիրտը ցնծում է ապրած ամեն մի վայրկյանից։
Հաճախորդի կարծիք

Կարծիքներ դեռ չկան։ Օգնեք հաճախորդներին ընտրության հարցում, եղեք առաջինը և գրեք Ձեր կարծիքը այս զարդի մասին

Թողնել կարծիք

Նմանատիպ զարդեր