Վզնոցի խորհրդավոր ու ուշագրավ տեսքն աննկատ չի մնա նորաձև զարդերի սիրահարների կողմից: Այն պատրաստված է ռոդիումապատ արծաթից: Նուրբ, հատուկ տեխնիկայով պատրաստված շղթան զարդարված է ոսկերչական կերամիկայից դետալով` չորս տերև ունեցող երեքնուկով: Արծաթյա շրջանակը ևս հասարակ չէ, քանի որ զարդարված է յուրահատուկ գնդիկներով, ինչը հավելյալ շքեղություն է տալիս զարդին և է՛լ ավելի ընդգծում կերամիկայի սև խորհրդավորությունը: Կերամիկան վաղուց եղել է հզոր թալիսման, որն ունակ է հեռացնել բացասականը և ուժեղացնել մարդու էներգետիկ դաշտը, իսկ երեքնուկը հավատի, հույսի, սիրո և հաջողության խորհրդանիշ է: Վզնոցն ավելի շքեղ տեսք ունի նույն հավաքածուի ապարանջանի հետ։