Երկարավուն ականջօղերի սիրահա՞ր եք։ Առաջարկում ենք այս յուրահատուկ մոդելը, որը պատրաստված է ռոդիումապատ արծաթից և զարդարված է ցիրկոնի քարերով։ Ականջօղերը ծանրացված չեն արծաթյա հաստ շրջանակներով և ավելորդ դետալներով։ Փոխարենը հինգ ցիրկոնի թափանցիկ քարերն են, որոնց փայլն ու պարզությունը զարդին տալիս են նուրբ ու եթերային տեսք։ Ականջօղերը կատարյալ են երեկոյան զգեստների հետ։ Այս ականջօղերը կդառնան հատուկ առիթների Ձեր ամենասիրելի ուղեկիցը։