Երկնագույն սադափ՝ շրջանակված ռոդիումապատ արծաթի նուրբ շերտով։ Երկնագույնն ասոցացվում է ջինջ երկնքի, մաքուր ջրի և խաղաղության հետ, ինչը չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին։ Այս ականջօղերի եթերային նրբությունն առանց խոսքերի կբնութագրի զարդը կրողին։ Խորհուրդ ենք տալիս ձեռք բերել նաև նույն երկնագույն սադափով կախազարդը՝ հավաքածուն ամբողջական դարձնելու համար։