Հենց գարնանը և ամռանն ենք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին տեսնում իրենց ողջ հմայքով, իսկ այդ հմայքը
նրանց հաղորդում է ոչ միայն ճիշտ ընտրված հագուստը, այլև համապատասխան զարդերը:
Ինչպես նախորդ, այս տարի գարնանը ևս թրենդային կլինեն մասսայական պլաստմասե ուլունքները, մեծ կլիպսները և
ոտքերի նուրբ շղթաները: Ցանկության դեպքում կարող եք համադրել որակյալ բիժուտերիան և թանկարժեք զարդերը:
Ուղղակի պետք է հիշել, որ դրանք լինեն նույն ոճի մեջ և նույնիսկ նույն գույնն ունենան:
Ինչպիսի զարդեր կրել Ձմռանը
Եթե ցանկանում եք Ձեր կերպարն ամբողջացնել մեծ և վառ զարդերով, նախընտրեք այդ դեպքում կրել միայն մեկ
զարդ:
Բարդ կառուցվածք և հագեցած գույն ունեցող բիժուտերիան պետք է կրել պարզ միատոն հագուստների հետ:
Եթե ցանկանում եք ակցենտավորել դեկոլտեն կամ պարանոցը, ապա լրացրեք կերպարը նրբագեղ կախազարդով:
Հիշեք, եթե օգտագործել եք մեծ չափեր ունեցող մատանի, ապա ապարանջանը պետք է լինի ավելի համեստ:
Ինչպես կրել արծաթյա զարդեր
Արծաթյա զարդը բավական գեղեցիկ է և էլեգանտ: Այն կնոջը նրբացնում և երիտասարդացնում է: Արծաթյա
մատանիները, ապարանջանները, կախազարդերը լավ է կրել կեսօրին: Հենց կեսօրի լույսի տակ է երևում, թե որքան
գեղեցիկ և բնական են այդ զարդերը: Այս տարի շատ թրենդային են արծաթյա զարդերը կիսաթանկարժեք քարերի
համադրությամբ:
Արծաթյա զարդերը կարող եք հանգիստ համադրել և՛ խիստ դասական բաճկոնի, և՛ թեթև կոկտելային, և՛ շքեղ
երեկոյան զգեստի հետ:
Ինչպես ընտրել արծաթյա զարդերը
Ընտրեք զարդեր պարտադի՛ր հաշվի առնելով ձեր կառուցվածքը:
Հիշե՛ք՝ փոքր արծաթյա ականջօղերը բավական խոշորացնում են դեմքը:
Պարանոցը կգեղեցկացնի արծաթյա տարածական կոլիեն դեկորատիվ ապարանջանով:
Եթե ցանկանում եք, որ ձեռքերը նուրբ երևան, ապա ընտրեք ոչ շատ արտահայտիչ մատանիներ:
Եվ վերջում՝ չմոռանաք հետևել թրենդներին և լինել միշտ նրբագեղ և նորաոճ: