Ինչպե՞ս են մշակում արծաթը

18/06/2020
գնորդի Admin Admin
Blog inchpes en mshalum artsaty

Ինչպե՞ս են մշակում արծաթը

 

Ժամանակակից արծաթագործության մեջ օգտագործվում են արծաթի ստացման և մշակման թե ավանդական եղանակներ, և թե նոր մեթոդներ։

Պատճառը մաքուր արծաթի բավական փափուկ և նուրբ մետաղ լինելն է։ Արծաթին անհրաժեշտ կարծրություն տալու համար այն հիմնականում

խառնում են պղնձի և այլ ոչ թանկարժեք, գունավոր մետաղների հետ։ Ըստ արծաթի և այլ մետաղների տոկոսային հարաբերության որոշվում է

արծաթի հարգը։ Որոշ թույլ զարգացած երկրներում արծաթի հարգը կարող է սկսվել 600-ից (60% արծաթ, 40%-ը այլ մետաղներ): Միջազգային

շուկայում պահանջները ավելի բարձր են՝ գնահատվում է 750 և ավելի բարձր հարգի արծաթը։
 

Մինչև 875 հարգի արծաթը, պղնձի պարունակության շնորհիվ, բավականին դիմացկուն է և ունի դեղնավուն երանգ։ Այսպիսի արծաթը

հիմնականում օգտագործվում է սպասքի կամ արժեքավոր դեկորային իրերի արտադրության մեջ։ Որակյալ, թանկարժեք սպասք է համարվում 916

հարգի արծաթյա սպասքը, որը ավելի հաճախ օգտագործվում է, որպես ընտանիքի դիրքը ընդգծող արժեք, այլ ոչ թե առօրյա օգտագործման իր։

Այսպիսի սպասքի որոշ հատվածներ հաճախ պատվում են էմալով կամ ոսկով, ինչը ավելացնում է սպասքի արժեքը։ 
 

Իսկ ահա հանրահայտ ստերլինգյան արծաթը՝ 925 հարգի, ամենապահանջվածն է զարդագործության մեջ։ XIV-րդ դարում, անգլիական դրամը՝

ստերլինգը, պատրաստվում էր ամենաբարձրորակ արծաթից։ 925 հարգի արծաթը հենց ստերլինգից էլ ստացավ իր անվանումը։ 
 

960 և 999 հարգի արծաթից պատրաստվում են ամենանուրբ նախշերով զարդերը, սակայն այսպիսի զարդերը սովորաբար արագ վնասվում են և

կորցնում սկզբնական փայլը։ 
 

Արծաթյա զարդերը պատրաստման փուլից հետո ծածկվում են այլ նյութերով, որպեսզի զարդը երկար պահպանի իր տեսքն ու փայլը։ 
 

Առանց ծածկույթի արծաթյա զարդերը լինում են անփայլ, կամ հատուկ փայլեցման փուլ անցնելուց հետո ստանում են թեթև փայլ։ Այսպիսի

զարդերի դրական ազդեցությունը մաշկի վրա ավելի ակտիվ է, սակայն առանց ծածկույթի զարդը ժամանակի ընթացքում «սևանում է»։ Պատճառը

արտաքին ազդեցության հետևանքով արծաթի օքսիդացումն է։ 
 

Ռոդիումապատ արծաթյա զարդերը մեծ հարգանք են վայելում սպառողների շրջանում։ Զարդը պատվում է ռոդիումի շատ բարակ շերտով, ինչը

պաշտպանում է զարդը վնասվածքներից և գունային փոփոխություններից։ Բացի դա ռոդիումը հակաալերգիկ և բացարձակ անվնաս մետաղ է։

Ռոդիումի կարծրության շնորհիվ արծաթը դառնում է ավելի դիմացկուն, չի քերծվում, և ստանում է գեղեցիկ փայլ, որը ի տարբերություն արծաթի

բնական փայլի օգտագործման ընթացքում չի խամրում։ 
 

Մգեցված արծաթ ստանալու համար զարդը ծածկում են արծաթի սուլֆիդով, կամ մշակում են պղնձով ու ծծումբով։ Այս մեթոդը օգտագործվել է

դեռ դարեր առաջ։ Մգեցման շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ավելի լավ ընդգծել զարդանախշերն ու ռելիեֆները։ Այժմ արծաթագործները

օգտագործում են այս մեթոդը հիմնականում զարդին հնության շունչ հաղորդելու համար։
 

Արծաթի օքսիդացման մեթոդի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում զարդին «սևացած» տեսք տալ նախապես։ Այսպիսով այն մուգ երանգ է

ստանում հավասարապես և հետագայում այլևս չի ենթարկվում կոռոզիայի երկար օգտագործման պատճառով։
 

Արծաթի ոսկեզօծման դեպքում զարդը պատվում է հիմնականում 750 հարգի ոսկու բարակ շերտով։ Ոսկեզօծ արծաթյա զարդի հարգը մնում է

նույնը, քանի որ օգտագործվող ոսկու քանակը չնչին է։ Այսպիսի զարդերին անհրաժեշտ է մշտական խնամք, քանի որ ջրի կամ կենցաղային

նյութերի հետ շփման հետևանքով ոսկու շերտը կարող է արագ մաքրվել։
 

Անկախ պատրաստման ձևից ու ծածկույթից արծաթյա զարդերը միշտ ունեն հատուկ շքեղություն և մնայուն արժեք։

Pinterest