9 փաստ արծաթի օգտակար հատկությունների մասին

12/03/2020
գնորդի Admin Admin
SiaMoods blog, 9 past artsati masin

9 փաստ արծաթի օգտակար հատկությունների մասին

 

Արծաթի մասին գիտեին դեռևս հազարամյակներ առաջ: Եգիպտոսում պեղվել են ավելի քան 6000 տարվա

հնություն ունեցող արծաթե զարդեր: Հայաստանի հնավայրերից ևս հայտաբերվել են արծաթե զարդեր:

Արծաթն իր գոյության ընթացքում հատկապես գնահատվել է շլացուցիչ փայլի և գեղեցկության համար: Այսօր

արծաթե զարդերը հայտնի դիզայներների հավաքածուներում առաջնային դիրք են զբաղեցնում: Ներկայացնենք

մի քանի փաստ  արծաթի մասին, որը կապացուցի նրա անփոխարինելի նշանակությունը մարդու կյանքում: 

 

Փաստ 1.


Ի տարբերություն այլ մետաղների՝ արծաթը գրեթե ամբողջությամբ անդրադարձնում է իր վրա ընկած լույսը: Այդ

հատկության շնորհիվ այն օգտագործում են հայելիների արտադրությունում: Առաջին հայելիները եղել են

արծաթե փայլաթիթեղները: 

 

Փաստ 2.


Արծաթի պատվին մեկ այլ թանկարժեք մետաղ ստացել է իր անունը, որը հայտնաբերվել է ավելի ուշ: Խոսքը

պլատինի մասին է, որի անվանումը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «փոքր արծաթ»: 

 

Փաստ 3.


Արծաթի հակաբակտերիալ հատկությունների շնոհիվ այն կիրառում են ջուրը վարակազերծելու համար:

Պարզվում է՝ միջազգային տիեզերակայանում կիրառվում է միայն արծաթով վարակազերծված ջուր:

Փաստ 4.

Հնդկաստանում մարդիկ կուրորեն հավատում են արծաթի առողջարար հատկությանը: Նույնիսկ արծաթ են

կիրառում սննդի մեջ: Ծիսական քաղցրավենիքները զարդարում են արծաթե փայլաթիթեղով: Այն ոչ միայն կարելի

է ուտել, այլև շատ առողջարար է իր հակաբակտերիալ հատկություններին շնորհիվ: 

 

Փաստ 5.


Արծաթի հակաբակտերիալ հատկություններն օգտագործում են նաև օդի մաքրման համար: Ճապոնիայում

արծաթ կիրառում են օդափոխիչների պատրաստման համակարգերում, արծաթի շնորհիվ այդ օդափոխիչները

ամբողջությամբ անվնաս են մարդու առողջության համար:


Փաստ 6.


Դեռևս հնագույն Եգիպտոսում պատերազմների ժամանակ զինվորներն իրենց հետ վերցնում էին արծաթե

սալիկներ. վիրավորվելիս այն դնում էին վերքի վրա՝ կանխելով բորբոքային և վարակիչ պրոցեսները: 

 

Փաստ 7.


Արծաթը կիրառել են նաև ատամնաբուժության մեջ: Շվեյցարիայում արծաթե դրամը դնում էին ցավող ատամին,

և ցավը աստիճանաբար անցնում էր:


Փաստ 8.

Արծաթը ամեն մարդու վրա յուրօրինակ գույն է ստանում, այն մարդու մարմնի հետ փոխազդեցության մեջ է

մտնում և յոււրաքանչյուրի վրա յուրովի տեսք ստանում:


Փաստ 9.


Արծաթե զարդեր կրողները պետք է իմանան, որ այն մարդու առողջության վրա շատ լավ ազդեցություն ունի:

Բայց ոչ ոք չի էլ պատկերացնում, թե որքան ուժեղ է արծաթի ազդեցությունը: Հատուկ հետազոտությունների

արդյունքում պարզվել է, որ արծաթը ամրապնդում է մարդու նյարդային և սրտանոթային համակարգերը, անց է

կացնում գլխացավերը, հանգստացնում նյարդերը, օգնում հաղթահարել սթրեսը: 

 

Խորհուրդ է տրվում ամեն օր կրել արծաթե զարդեր: Դրանք Ձեզ կօգնեն լինել ոչ միայն յուրօրինակ և հմայիչ, այլև

խաղաղ, հանգիստ և առողջ: