9 փաստ արծաթի օգտակար հատկությունների մասին

12/03/2020
գնորդի Admin Admin

9 փաստ արծաթի օգտակար հատկությունների մասին


Արծաթի մասին գիտեին դեռևս հազարամյակներ առաջ: Եգիպտոսում պեղվել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթե զարդեր: Հայաստանի հնավայրերից ևս հայտաբերվել են արծաթե զարդեր:
Արծաթն իր գոյության ընթացքում հատկապես գնահատվել է շլացուցիչ փայլի և գեղեցկության համար: Այսօր արծաթե զարդերը հայտնի դիզայներների հավաքածուներում առաջնային դիրք են զբաղեցնում: Ներկայացնենք մի քանի փաստ արծաթի մասին, որը կապացուցի նրա անփոխարինելի նշանակությունը մարդու կյանքում: 


Փաստ 1.
Ի տարբերություն այլ մետաղների՝ արծաթը գրեթե ամբողջությամբ անդրադարձնում է իր վրա ընկած լույսը: Այդ հատկության շնորհիվ այն օգտագործում են հայելիների արտադրությունում: Առաջին հայելիները եղել են արծաթե փայլաթիթեղները: 


Փաստ 2.
Արծաթի պատվին մեկ այլ թանկարժեք մետաղ ստացել է իր անունը, որը հայտնաբերվել է ավելի ուշ: Խոսքը պլատինի մասին է, որի անվանումը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «փոքր արծաթ»: 


Փաստ 3.
Արծաթի հակաբակտերիալ հատկությունների շնոհիվ այն կիրառում են ջուրը վարակազերծելու համար: Պարզվում է՝ միջազգային տիեզերակայանում կիրառվում է միայն արծաթով վարակազերծված ջուր:

Փաստ 4.

Հնդկաստանում մարդիկ կուրորեն հավատում են արծաթի առողջարար հատկությանը: Նույնիսկ արծաթ են կիրառում սննդի մեջ: Ծիսական քաղցրավենիքները զարդարում են արծաթե փայլաթիթեղով: Այն ոչ միայն կարելի է ուտել, այլև շատ առողջարար է իր հակաբակտերիալ հատկություններին շնորհիվ: 


Փաստ 5.
Արծաթի հակաբակտերիալ հատկություններն օգտագործում են նաև օդի մաքրման համար: Ճապոնիայում արծաթ կիրառում են օդափոխիչների պատրաստման համակարգերում, արծաթի շնորհիվ այդ օդափոխիչները ամբողջությամբ անվնաս են մարդու առողջության համար:

Փաստ 6.
Դեռևս հնագույն Եգիպտոսում պատերազմների ժամանակ զինվորներն իրենց հետ վերցնում էին արծաթե սալիկներ. վիրավորվելիս այն դնում էին վերքի վրա՝ կանխելով բորբոքային և վարակիչ պրոցեսները: 


Փաստ 7.
Արծաթը կիրառել են նաև ատամնաբուժության մեջ: Շվեյցարիայում արծաթե դրամը դնում էին ցավող ատամին, և ցավը աստիճանաբար անցնում էր:

Փաստ 8.

Արծաթը ամեն մարդու վրա յուրօրինակ գույն է ստանում, այն մարդու մարմնի հետ փոխազդեցության մեջ է մտնում և յոււրաքանչյուրի վրա յուրովի տեսք ստանում:

Փաստ 9.
Արծաթե զարդեր կրողները պետք է իմանան, որ այն մարդու առողջության վրա շատ լավ ազդեցություն ունի: Բայց ոչ ոք չի էլ պատկերացնում, թե որքան ուժեղ է արծաթի ազդեցությունը: Հատուկ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ արծաթը ամրապնդում է մարդու նյարդային և սրտանոթային համակարգերը, անց է կացնում գլխացավերը, հանգստացնում նյարդերը, օգնում հաղթահարել սթրեսը: 

Խորհուրդ է տրվում ամեն օր կրել արծաթե զարդեր: Դրանք Ձեզ կօգնեն լինել ոչ միայն յուրօրինակ և հմայիչ, այլև խաղաղ, հանգիստ և առողջ: