Զամբյուղը դատարկ է
Ռոդիումապատ արծաթից կախազարդը կտպավորի թե՛ երիտասարդներին, թե՛ նորաձևության սիրահարներին և թե՛ նրանց, ովքեր սիրում են էքսպերիմենտներ կատարել իրենց ոճի հետ: Մոդելը փոքր է, կոկիկ, գեղեցիկ և որակյալ: Մեծ ուրվագծային փիղը ոչ միայն զարդարանք է, այլև հավատարիմ ընկեր ու թալիսման: Մեծ փղի ներքևում երևում է փղի ձագուկը, որը ևս պատրաստված է ռոդիումապատ արծաթից։ Մայր և ձագուկ փղիկներով կախազարդը խորհրդանշական նվեր կլինի այն կանանց համար, ովքեր նոր են փոքրիկ ունեցել։ Պետք է նաև նշել, որ փիղը շատ ազնիվ խորհրդանիշ է, որը նշանակում է հուսալիություն և կայունություն: Այն տալիս է կենսունակություն, առողջություն և երկար կյանք: Մի խոսքով, սա իմաստալից ու նորաձև նվեր է յուրաքանչյուր կնոջ համար։
Հաճախորդի կարծիք
Կարծիքներ դեռ չկան։ Օգնեք հաճախորդներին ընտրության հարցում, եղեք առաջինը և գրեք Ձեր կարծիքը այս զարդի մասին