Զամբյուղը դատարկ է
Դասական կախազարդ՝ ռոդիումապատ արծաթի և բնական կապույտ սադափի համադրությամբ։ Կախազարդը ցուպիկաձև է, ունի մինիմալիստական և նուրբ տեսք։ Երկնագույն սադափի խաղաղեցնող ու գեղեցիկ երանգը համապատասխանում է քարի հատկություններին։ Այս քարն ունի հանգստացնելու և ներքին խաղաղություն բերելու բացառիկ հատկություն, ինչի շնորհիվ այն հաճախ է օգտագործվել դեռևս հնագույն ժամանակներում։ Կախազարդը հիանալի նվեր կլինի էությամբ խաղաղ նուրբ ու բարի իգական սեռի ներկայացուցիչների համար։ Զարդն իր նրբությամբ և ունիվերսալությամբ հեշտորեն է համադրվում այլ արծաթյա զարդերի հետ, իսկ կապույտ հագուստի համար այն պարզապես անփոխարինելի լրացում է։
Հաճախորդի կարծիք
Կարծիքներ դեռ չկան։ Օգնեք հաճախորդներին ընտրության հարցում, եղեք առաջինը և գրեք Ձեր կարծիքը այս զարդի մասին