Ինչպես կրել և ինչպես ընտրել զարդերը

01/03/2020
գնորդի Admin Admin


Ինչպես կրել և ինչպես ընտրել զարդերը


Հենց գարնանը և ամռանն ենք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին տեսնում իրենց ողջ հմայքով, իսկ այդ հմայքը նրանց հաղորդում է ոչ միայն ճիշտ ընտրված հագուստը, այլև համապատասխան զարդերը: 


Ինչպես նախորդ, այս տարի գարնանը ևս թրենդային կլինեն մասսայական պլաստմասե ուլունքները, մեծ կլիպսները և ոտքերի նուրբ շղթաները: Ցանկության դեպքում կարող եք համադրել որակյալ բիժուտերիան և թանկարժեք զարդերը: Ուղղակի պետք է հիշել, որ դրանք լինեն նույն ոճի մեջ և նույնիսկ նույն գույնն ունենան: 


Ինչպիսի զարդեր կրել Ձմռանը


Եթե ցանկանում եք Ձեր կերպարն ամբողջացնել մեծ և վառ զարդերով, նախընտրեք այդ դեպքում կրել միայն մեկ զարդ:


Բարդ կառուցվածք և հագեցած գույն ունեցող բիժուտերիան պետք է կրել պարզ միատոն հագուստների հետ: 


Եթե ցանկանում եք ակցենտավորել դեկոլտեն կամ պարանոցը, ապա լրացրեք կերպարը նրբագեղ կախազարդով:


Հիշեք, եթե օգտագործել եք մեծ չափեր ունեցող մատանի, ապա ապարանջանը պետք է լինի ավելի համեստ: 


Ինչպես կրել արծաթյա զարդեր

Արծաթյա զարդը բավական գեղեցիկ է և էլեգանտ: Այն կնոջը նրբացնում և երիտասարդացնում է: Արծաթյա մատանիները, ապարանջանները, կախազարդերը լավ է կրել կեսօրին: Հենց կեսօրի լույսի տակ է երևում, թե որքան գեղեցիկ և բնական են այդ զարդերը: Այս տարի շատ թրենդային են արծաթյա զարդերը կիսաթանկարժեք քարերի համադրությամբ:


Արծաթյա զարդերը կարող եք հանգիստ համադրել և՛ խիստ դասական բաճկոնի, և՛ թեթև կոկտելային, և՛ շքեղ երեկոյան զգեստի հետ: 


Ինչպես ընտրել արծաթյա զարդերը


Ընտրեք զարդեր պարտադի՛ր հաշվի առնելով ձեր կառուցվածքը:


Հիշե՛ք՝ փոքր արծաթյա ականջօղերը բավական խոշորացնում են դեմքը:


Պարանոցը կգեղեցկացնի արծաթյա տարածական կոլիեն դեկորատիվ ապարանջանով:


Եթե ցանկանում եք, որ ձեռքերը նուրբ երևան, ապա ընտրեք ոչ շատ արտահայտիչ մատանիներ:


Եվ վերջում՝ չմոռանաք հետևել թրենդներին և լինել միշտ նրբագեղ և նորաոճ: