Զամբյուղը դատարկ է
Չգիտե՞ք, թե նվերի հասցեատերը որ գույնի մետաղ է նախընտրում։ Մի փոքր խորամանկություն, որի շնորհիվ Ձեր նվերը դուր կգա ցանկացած ճաշակի տեր կնոջ։ Այս ինքնատիպ ապարանջանը պատրաստված է ոսկեպատ և ռոդիումապատ արծաթի ոճային համադրությամբ։ Ապարանջանի հիմքում վարդագույն երանգ ունեցող ոսկեպատ օղակն է։ Այն ունի տարբերվող դիզայն, քանի որ կարծես պատրաստված լինի միմյանց հետ միձուլված կաթիլներից։ Օղակը միանում է բարակ արծաթյա շղթաներին, որոնք շատ գեղեցիկ են նայվում կանացի նուրբ դաստակի վրա։ Պարզ, սակայն յուրահատուկ մոդել, որի մասին երազում է ցանկացած կին։ Ապարանջանի երկարությունը կարգավորվում է լրացուցիչ շղթայի միջոցով։
Հաղորդագրություն չի գտնվել